«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2001-07-28 | #142, 2001-07-31 | #143, 2001-08-01


ԻՐԱՆԻ ՌՕՈՒ ՄԻ ՈՒՂՂԱԹԻՌ ԽԱԽՏԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ

Կասպիական լրատվական գործակալությունըՙ հղում անելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Իրանի ռազմօդային ուժերի մի ինքնաթիռ Կասպիցում երեկ խախտել է Ադրբեջանի օդային սահմանը: 200 մետր բարձրության վրա, 500 կմ/ժ արագությամբ սլացող ինքնաթիռը մանեւրել է «Ալով-Արազ-Շարղ» հանքավայրերի վրա, ապա փորձել ուղղվել դեպի Բաքու, սակայն մի քանի րոպե անց, առանց որեւէ նախազգուշացման, հեռացել Ադրբեջանի օդային տարածքից: Այս պատահարի նախօրեին Ադրբեջանում Իրանի դեսպան Ահադ Ղազաին Բաքվից մեկնել է Թեհրան, երեկ Թեհրան են վերադարձել դեսպանի կինն ու երկու երեխաները: Դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ դեսպան Ղազաին Թեհրանում «քաղաքական կոնսուլտացիաներ է տանում»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4