ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈՒԼԻՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչության տվյալների համաձայն, օգոստոսի 1-4-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, առանձին շրջաններում, առավելապես երեկոյան ժամերին, հնարավոր է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օգոստոսի 3-4-ը օդի ջերմաստիճանը կնվազի 2-3 աստիճանով:
Նշված օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում կտատանվի 10-28, Տաշիրումՙ 15-29, Արագածոտնի բարձրադիր մասումՙ 18-30, ցածրադիր շրջաններումՙ 16-34, Կոտայքումՙ 18-32, Գեղարքունիքումՙ 15-27, Լոռիումՙ 19-31, Տավուշումՙ 24-36, Արարատյան դաշտումՙ 25-39, Վայոց ձորումՙ 21-38, Սյունիքի լեռներումՙ 12-33 եւ հովիտներումՙ 23-38 աստիճան տաքության սահմաններում: Այդ օրերին ամբողջ հանրապետությունում սպասվող գեոմագիսական դաշտի վիճակը կլինի անկայուն, իսկ օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 27-38 տոկոսի սահմաններում:
Երեւանում վերոնշյալ օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 17 միկրոռենտգեն/ժամ: Ջերմաստիճանը գիշերըՙ 20-25, ցերեկըՙ 34-39 աստիճան տաքություն:
Ըստ Երեւան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալների, օգոստոսի 1-ին օդի առավելագույն ջերմաստիճանըՙ +39,9, դիտվել է 1973 թվականին, իսկ նվազագույնըՙ +14,3, 1948 թվականին: