«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#141, 2001-07-28 | #142, 2001-07-31 | #143, 2001-08-01


ԱՄՆ ԳՅՈՒՂԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ Է ՏՐԱՄԱԴՐՈՒՄ 15.200 ՏՈՆՆԱ ՑՈՐԵՆԻ ԱԼՅՈՒՐ

2001 թ. հունիսի 18-ին ԱՄՆ գյուղդեպարտամենտը (USDA) հաստատել է 8,1 մլն ԱՄՆ դոլարի արժողությամբ դրամաշնորհի հատկացումը, որի շրջանակներում 15,200 տոննա ցորենի ալյուր կտրամադրվի Հայաստանում Պարենի համաշխարհային ծրագրին (WFP): Այս դրամաշնորհը ՊՀԾ-ի կողմից Հայաստանում իրականացվող 30,5 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ օգնության եւ վերականգնման միջոցառումների երկարատեւ ծրագրի մասն է, որով օգնություն է տրամադրվում 140 հազար կարիքավորներիՙ այդ թվում փախստականների: Ծրագիրը սկսվել է 2001 թ. հուլիսի 1-ին եւ կշարունակվի մինչեւ 2003 թ. հունիսը:

Ցորենի ալյուրը կներկրվի երկու փուլովՙ 2001 թ. սեպտեմբերի 5-ին եւ հոկտեմբերի 15-ին: Ալյուրը կտրամադրվի անապահով բնակչությանըՙ օգնության, ինչպես նաեւ սնունդ աշխատանքի դիմաց եւ սնունդ ուսուցման դիմաց միջոցառումների շրջանակներում:

Վերջերս Պարենի համաշխարհային ծրագիրն ավարտեց ԱՄՆ-ի նվիրատված 790 տոննա ձեթի բաշխումը Հայաստանի վեց հյուսիսային շրջաններում երաշտից տուժած եւ օժանդակ տնտեսությամբ զբաղվող 78 հազար գյուղացիների:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4