«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#143, 2001-08-01 | #144, 2001-08-02 | #145, 2001-08-03


ՄԱՔՍԱՅԻՆ ՄՈՒՏՔԵՐԸ ՆՈՒՅՆԻՍԿ ԳԵՐԱԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ ՀՈՒԼԻՍԻՆ

Նկատի ունենալով, որ մեր գործընկեր «Առավոտ» օրաթերթն այսօրվանից արձակուրդի մեջ է, ՀՀ մաքսային պետկոմիտեի լրատվական ծառայությունը խնդրել է մեր թերթին հրապարակել ստորեւ ներկայացվող պարզաբանումը:

Օգոստոսի 2-ին «Առավոտ» օրաթերթում հուլիս ամսվա հարկային եւ մաքսային մուտքերի թերակատարման վերաբերյալ տեղեկացնող լուրին ի պատասխան նախ ցանկանում ենք նշել, որ ներկայումս հարկային եւ մաքսային մուտքերի պլանային ցուցանիշները հաշվարկվում են ոչ թե ամսական, այլ եռամսյակային կտրվածքով, ուստի խոսք չի կարող լինել հուլիս ամսին գրանցված ցուցանիշների թերակատարման մասին: Եռամսյակային պլանի բաշխումն ըստ ամիսների իրականացվում է ՀՀ մաքսային պետական կոմիտեի հայեցողությամբ: Ընթացիկ եռամսյակում մուտքերի հավաքագրման պլանային ցուցանիշը կազմում է 20 մլրդ դրամ: Հուլիսին նախատեսված մուտքերը ոչ թե թերակատարվել, այլ գերակատարվել են, քանի որ սահմանված 6 մլրդ 300 մլն դրամի փոխարեն հավաքագրվել են 6 մլրդ 485 մլն դրամի մաքսային մուտքեր: Կարծում ենք տեղեկատվությունը հրապարակելուց առաջ առավել նպատակահարմար կլիներ ճշտել դրա իսկությունը եւ այնուհետեւ միայն հանգել որոշակի հետեւությունների:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՄԱՔՍԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4