«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ԱԴՐԲԵՋԱՆԸ, ՂԱԶԱԽՍՏԱՆԸ, ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԵԼ ԵՆ ԿԱՍՊԻՑԸ ԲԱԺԱՆԵԼ ԸՍՏ ՀԱՏԱԿԻ

ՍՈՉԻ, 3 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 2-ին Ռուսաստանը, Ղազախստանը, Ադրբեջանը եւ Թուրքմենստանն սկզբունքային պայմանավորվածության են հասել ծովի հատակով Կասպիցի բաժանման հարցում:

Ըստ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի, հինգշաբթի կայացած Ռուսաստանի, Ղազախստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման ընթացքում միասնական կարծիք է արտահայտվել «միջին գծով» Կասպից ծովի բաժանման հնարավորության մասին, որը պետք է անցնի ծովի հատակով: «Նովոստի» գործակալությունը հաղորդում է, որ Նազարբաեւը չի բացառել 12-մղոնանոց սահմանամերձ գոտի մտցնելու մասին Սափարմուրադ Նիյազովի առաջարկությունը քննարկելու հնարավորությունը:

Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը, որը պահանջում է Կասպից ծովը բաժանել սեկտորների, Նազարբաեւն ասել է, որ ԱՊՀ պետությունները ԽՍՀՄ իրավաժառանգորդներն են եւ ճանաչում են բոլոր սահմանները, այդ թվում եւՙ արտաքին: Ըստ նրա, քանի որ ԽՍՀՄ-ի եւ Իրանի միջեւ սահմանները որոշված էին, ապա դրանք վերանայելու ցանկացած փորձ բացասական հետեւանքներ կունենա ամբողջ տարածաշրջանի կայունության համար:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4