«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ՆԱԽԱՐԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՐՈՊԵԱՎՃԱՐԸ

Արմենտելը բազմիցս հայտարարել է սեպտեմբերի 1-ից րոպեավճար մտցնելու մտադրության մասին: Հաշվի առնելով հարցի կարեւորությունը եւ վերջինիս հնարավոր սոցիալական բացասական ազդեցությունըՙ երեկ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Ա. Մանուկյանի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանդիպում Արմենտելի գլխավոր գործադիր տնօրեն Ն. Յյորղուլասի հետ: Նախարարը պնդեց հետաձգել րոպեավճարի կիրառումը:

Ն Յյորղուլասը սկզբունքորեն համաձայնեց, բայց առաջարկեց, հարցին վերջնական լուծում տալու համար բանակցությունները շարունակել Հունաստանի տրանսպորտի նախարարի եւ OTE-ի ղեկավարության հետ, քանզի Արմենտելի բաժնետոմսերի 90 տոկոսի փայատերը OTE պետական կազմակերպությունն է:

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4