«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#144, 2001-08-02 | #145, 2001-08-03 | #146, 2001-08-04


ՀՈՒԼԻՍԻ ԿԱՐԵՎՈՐ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

2-4. Ստեփանակերտում անցկացվեց Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, Հարավային Օսիայի եւ Մերձդնեստրի արտգործնախարարների խորհրդակցությունը:

3. Նորընտիր նախագահ Մոհամադ Խաթամիին Ռ. Քոչարյանի ուղերձը հանձնելու համար Իրան մեկնեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Ա. Թումանյանը:

4. «Ագո խմբի» նախագահ Պյետրո Էռկոլե Ագոն հայտարարեց, որ հոկտեմբերի 27-ի ահաբեկչության գործով մեղադրյալների մահապատիժը կարող է հանգեցնել Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցության կասեցման:

5. ՀԿԿ հրավերով Երեւան ժամանեց Չինաստանի կոմկուսի կենտկոմի պատվիրակությունըՙ Լյու Սուժունի գլխավորությամբ:

Նշվեց ՀՀ սահամանադրության ընդունման օրը:

6. ՀՀ կառավարության որոշմամբ մաքսային վարչությունը հանվեց ՀՀ պետական եկամուտների նախարարության ենթակայությունից, եւ ստեղծվեց ՀՀ կառավարությանը կից մաքսային կոմիտե:

Կայացավ «Արմեքս» հայկական ֆոնդային բորսայի պաշտոնական բացումը:

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով պետական եկամուտների նախարար նշանակվեց Երվանդ Զախարյանը, իսկ տրանսպորտի եւ կապի նախարարՙ Անդրանիկ Մանուկյանը:

7. Նախագահ Քոչարյանը ընդունեց Երեւանի քաղաքապետի հրավերով Հայաստան ժամանած Մոնրեալի քաղաքապետարանի պատվիրակությանըՙ քաղաքապետ Պիեռ Բուրգի գլխավորությամբ:

9. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ժամանեցին Երեւան:

10. Երեւանի Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնում անցկացվեց LOVE SUMMER ռոք-փառատոնը:

10-11. ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը Փարիզում հանդիպեց մոտ 3 տասնյակ դոնոր երկրների եւ կազմակերպությունների հետ:

11. ՀՀ նախագահ Ռ. Քոչարյանը ընդունեց Պորտուգալիայի փոխվարչապետ, արտգործնախարար Ժայմե Գամայի գլխավորած պատվիրակությանը:

Թուրք մասնագետները սկսեցին Հայաստանում տեղակայված ռուսական զորքերի ռազմական բազայի տեսչությունը Եվրոպայում սովորական զինված ուժերի պայմանագրի շրջանակներում:

12. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ընդունեց ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների նախագահներին:

Նյու Յորքումՙ ՄԱԿ-ի գրասենյակում ստորագրվեց Հայաստանի եւ ՄԱԿ-ի միջեւ փոխհամաձայնության հուշագիրը, որով Հայաստանը միացավ ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին:

13. ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը լրագրողներին բացատրեց «փարիզյան սկզբունքներ» հասկացությունը: Նրա խոսքերով, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները, ինչպես նաեւ Մինսկի խմբի համանախագահները համաձայնության են եկել հետեւյալ սկզբունքների վերաբերյալ: 1) հորիզոնական հարաբերություններ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: 2) Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միջեւ հուսալի կապի առկայություն: 3) Ղարաբաղի անվտանգության երաշխիքների ապահովում:

ՌԴ կառավարությունը որոշում ընդունեց Հայաստանին հումանիտար օգնություն ցույց տալ 2000 թ. երաշտի հետեւանքները վերացնելու նպատակով:

Նախկին կրթության նախարար Աշոտ Բլեյանը ժամկետից շուտ ազատ արձակվեց ազատազրկումից:

14. Գլխավոր դատախազը յոթ հոգանոց խումբ ձեւավորեց ռազմական դատախազության աշխատակիցների կողմից զինծառայողների նկատմամբ բռնության կիրառման դեպքերի մասին տեղեկությունները ստուգելու նպատակով:

16. Մոսկվայում կայացած «Հայռուսգազպրոմ» ՓԲԸ տնօրենների խորհրդի արտահերթ նիստում խորհրդի նախագահ ու միաժամանակ գլխավոր տնօրեն նշանակվեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Կարեն Կարապետյանը:

Երեւան ժամանեց Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի պատվիրակությունը նախագահ Աբդել Կադեր Կադդուրայի գլխավորությամբ:

17. «Գազպրոմը» վերահաստատեց «Իրան-Հայաստան» գազատարի շինարարությանը մասնակցությունից իր հրաժարվելու որոշումը:

ԱԺ իրավաբանական ծառայության պետ Վլադիմիր Նազարյանը ազատվեց զբաղեցրած պաշտոնից:

ՀԺԿ-ն ներկայացնող ԱԺ 9 պատգամավորներ հանդես եկան հայտարարությամբ, որում խիստ քննադատության են ենթարկում ՀԺԿ նորընտիր քաղաքական խորհրդի անդամներին:

18. ԱԺ նախագահ Արմեն Խաչատրյանը հայտարարեց ՀԺԿ-ի շարքերից դուրս գալու մասին:

19. ՀՀ նախագահը ԱԺ ղեկավարությանը եւ ֆրակցիաների, խմբերի ու մշտական կոմիտեների նախագահներին ներկայացրեց սահմանադրական վերափոխումների վերջնական տարբերակը:

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի պատվիրակությանըՙ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի գծով փոխնախագահ Յոհաննես Լիննի գլխավորությամբ:

19-21. Երեւանում էր գտնվում ՌԴ փոխվարչապետ, տնտեսական համագործակցության հարցերով ռուս-հայկական միջկառավարական հանձնաժողովի նախագահ Իլյա Կլեբանովը:

23. ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Վարդան Այվազյանին բնապահպանության նախարար նշանակելու հրամանագիր ստորագրեց:

23. «Կայունություն» պատգամավորական խումբը վերանվանվեց «Ագրոարդյունաբերական ժողովրդական միավորման», խմբի ղեկավար դարձավ Հմայակ Հովհաննիսյանը:

24. Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցները ձերբակալեցին ՀՀՇ Վանաձորի մասնաճյուղի նախագահ Աշոտ Մանուկյանինՙ ՀՀՇ տարածքային գրասենյակում մեծ քանակությամբ զինամթերք գտնելուց հետո:

ԵԱՀԿ դիտորդները Աղդամի ուղղությամբ անցկացրին ԼՂՀ ու Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի հերթական մոնիտորինգը:

25-27. Երեւանում տեղի ունեցավ հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի երկրորդ նիստը:

26. Վազգեն Մանուկյանը ազատվեց ԱԺՄ ԱԺ ֆրակցիայի նախագահի պաշտոնից:

26. Ախալքալաքի շրջանը Վրաստանի խորհրդարանում ներկայացնող պատգամավոր Մելիք Ռաիսյանը հայտարարել է, որ եթե Սամցխե-Ջավախքի նահանգապետ Գիգլա Բարամիձեն հրաժարական չտա, շրջանում կսկսվեն բնակչության զանգվածային բողոքի ակցիաներ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4