«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2001-08-03 | #146, 2001-08-04 | #147, 2001-08-21


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԸ ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ՎԵՀԱՓԱՌ ՀԱՅՐԱՊԵՏԻ ՀՈԲԵԼՅԱՆԸ

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծննդյան 50-րդ տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին:

Ուղերձում ասված է.

«Վեհափառ Տեր,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 50-րդ տարեդարձի կապակցությամբ:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն եւ անսպառ եռանդ հովվապետական Ձեր վեհ առաքելության իրականացման ողջ ընթացքում: Մաղթում եմ բեղմնավոր գործունեություն, որ արժանի շարունակությունն է լինելու Հայոց մեծագույն հայրապետների հայրենանվեր ու սրբազան գործի:

Շնորհավորելով Ձեր հոբելյանի առթիվՙ թույլ տվեք համոզմունք հայտնել, որ 1700-ամյա Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը Ձեր հովվապետությամբ նորոգ շնչով իրականացնելու է իր հոգեւոր ծառայությունը հանուն հայրենի եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի, Հայ առաքելական սուրբ եկեղեցու եւ Հայաստանի բարգավաճման»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4