«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2001-08-03 | #146, 2001-08-04 | #147, 2001-08-21


ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻՆ

Վեհափառ Տեր,

Ի խորոց սրտի ընդունեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի եւ անձամբ իմ ջերմագույն շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Ձեր 50-ամյա հոբելյանի առիթով:

Ձեր անհոգնաբեկ գործունեությունն արդյունավորվում է ազգօգուտ եւ աստվածահաճո բազում ձեռքբերումներով, ակնհայտ են Ձեր ներդրումները Հայ առաքելական եկեղեցու վերազարթոնքում, վերանորոգության ու միաբանության մեջ ինչպես Հայրենիքում, այնպես էլ Սփյուռքում:

Հայության մեջ քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակելու 1700-ամյակի խորհրդով հոբելյանազարդ ու այդ սուրբ տարելիցի նորոգ այս օրերին ցանկանում ենք, որ Փրկչի օրհնությունը հովանի լինի մեր ժողովրդի զավակացՙ ի Հայաստան, ի Արցախ եւ ի Սփյուռս ու մեր հինավուրց հայրենիքում վերակերտվի հզոր ու ինքնիշխան պետությունը:

Առ Աստված ապավինությամբ հավատում ենք, որ մեր ողջ ժողովրդի սերը եւ Ձեր ղեկավարությամբ հոգեւոր դասի նվիրումը հանդեպ Հայ առաքելական ազգային եկեղեցու, հայրենի մեր պետության զորակցությամբ, մեզ պիտի ապահովեն հաջողումը Ձեր ջանքերիՙ արժանի բարի համբավ բերելով Ձեր անվանը:

Բարձրյալի հովանին ու օրհնությունն ենք հայցում Ձեզ պարգեւելու քաջառողջ արեւշատություն, լիապրումն երջանկություն եւ անսպառ եռանդ:

Խորին հարգանքովՙ

ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4