«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2001-08-03 | #146, 2001-08-04 | #147, 2001-08-21


14339 ՀԱՅ ԲԱՆՏԱՐԿՅԱԼ ԿԱԼԻՖՈՌՆԻԱՅՈՒՄ

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տվյալներով, ներկայումս միայն Կալիֆոռնիայի նահանգի տեղական, պետական եւ դաշնային բանտերում պահվում են 14339 հայ կալանավորներ: Արագ հարստանալու մարմաջով բռնված ներգաղթյալներից շատերը համալրում են բանտարկյալների շարքերը: Մեծ մասը դատվում է թմրադեղերի առեւտրի, գողության, կավատության համար: Ամեն օր նահանգի բանտեր մուտք են գործում 300 հազար նոր կալանավորներ, այդ թվումՙ մեծ թվով հայեր: Որոշ ժամանակ անց նրանց փոխարինում են նոր բանտարկյալներ: Այսպիսով, Կալիֆոռնիայում բանտարկված հայերի թիվը կրկնակի գերազանցում է վերջերս հրապարակված այն տվյալները, թե նահանգում 7000 հայ բանտարկյալ կա: Այժմ հայերենը Կալիֆոռնիայի բանտերում գործածվող 4-րդ լեզուն է: «Նուվել դ՜Արմենի» ամսագրում բերված այս տեղեկատվությանը կանդրադառնանք առաջիկայում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4