«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2001-08-03 | #146, 2001-08-04 | #147, 2001-08-21


ԱՌԱՋԻԿԱ ՕՐԵՐԻՆ ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԸ ՓՈՔՐ-ԻՆՉ ԿԲԱՐՁՐԱՆԱ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ հիդրոօդերեւութաբանության վարչության տվյալների համաձայն, օգոստոսի 21-ին հանրապետության առավելապես հյուսիսային շրջաններում (Շիրակ, Լոռի, Գեղարքունիք) օրվա առանձին ժամերին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Օգոստոսի 22-25-ը կլինի հիմնականում առանց տեղումների եղանակ, որի ժամանակ օդի ջերմաստիճանը փոքր-ինչ կբարձրանա:

Վերոնշյալ օրերին օդի միջին ջերմաստիճանը Շիրակում կտատանվի 6-24, Տաշիրումՙ 13-19, Արագածոտնի բարձրադիր մասումՙ 11-24, ցածրադիր շրջաններումՙ 15-29, Կոտայքումՙ 19-30, Գեղարքունիքումՙ 12-21, Լոռիումՙ 14-20, Տավուշումՙ 16-28, Արարատյան դաշտումՙ 20-33, Վայոց ձորումՙ 18-33, Սյունիքի նախալեռներումՙ 15-25 եւ հովիտներումՙ 21-32 աստիճան տաքության սահմաններում: Այդ օրերին ամբողջ հանրապետությունում սպասվող գեոմագնիսական դաշտի վիճակը կլինի կայուն, իսկ օդի հարաբերական խոնավությունը կտատանվի 44-67 տոկոսի սահմաններում:

Երեւանում օգոստոսի 21-ի երեկոյան հնարավոր են ամպրոպ եւ քամու ուժգնացում, ամսի 22-25-ը սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Ռադիոակտիվ ճառագայթման մակարդակը մայրաքաղաքում կլինի 16 միկրոռենտգեն/ժամ: Ջերմաստիճանը գիշերըՙ 17-22, ցերեկըՙ 33-37 աստիճան տաքություն:

Ըստ Երեւան քաղաքի բազմամյա կլիմայական տվյալների, օգոստոսի 21-ին օդի առավելագույն ջերմաստիճանըՙ +37,2, դիտվել է 1969 թվականին, իսկ նվազագույնըՙ +12, 1987 թվականին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4