«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#145, 2001-08-03 | #146, 2001-08-04 | #147, 2001-08-21


ԲԱՑՎԵՑ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ «ՈՒՐՖԱԼՅԱՆ» ԿԵՆՏՐՈՆԸ

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 112 դպրոցում

Օգոստոսի 17-ին Երեւանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 112 դպրոցում բացվեց հումանիտար առարկաների «Ուրֆալյան» կենտրոնը: Կենտրոնի ստեղծման ծրագիրը ֆինանսավորել է Ուրֆալյան ընտանիքնՙ ԱՄՆ-ի արեւմտյան ափից:

Կենտրոնը ստեղծվել է այս դպրոցումՙ նկատի ունենալով նրա փորձարարական ուղղվածությունը: Նորաստեղծ կենտրոնը կդյուրացնի հումանիտար առարկաների ուսումնական եւ մեթոդական նոր ծրագրերի փորձարկումը:

«Ուրֆալյան» կենտրոնը զբաղեցնում է դպրոցի երրորդ հարկի մի մասը, ունի ընթերցասրահ, համակարգչային ուսուցման, լինգաֆոնային կաբինետներ եւ կինոդարան:

Ընթերցասրահում, որտեղ միաժամանակ տեղավորվում են 100-ից ավելի աշակերտներ, կանցկացվեն նաեւ դասախոսություններ, համաժողովներ եւ հանդիսություններ:

Ուրֆալյանները պատրաստակամություն հայտնեցին միջոցներ հատկացնել նաեւ կենտրոնը կահավորելու եւ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար:

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՐԾԱԴԻՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4