Աթենքում ընթանում է մինչեւ 20 տարեկան աղջիկների ու պատանիների աշխարհի առաջնությունը: Մեր հանրապետությունը պատասխանատու այդ մրցաշարում ներկայացնող Հայաստանի պատվիրակները հաջող են մեկնարկելՙ գտնվելով առաջատարների շարքերում:
Պատանիների մրցավեճում խաղացված չորս տուրից հետո Հայաստանի չեմպիոն, միջազգային վարպետ Գաբրիել Սարգսյանը վաստակել է 3 միավոր, իսկ գրոսմայստեր Լեւոն Արոնյանն իր հաշվին ունի 2,5 միավոր:
Հաջող ելույթներ է ունենում նաեւ հանրապետության չեմպիոնուհի Լիլիթ Մկրտչյանը, որը 4 հնարավորից վաստակելով 3 միավոր, նույնպես առաջատարների շարքերում է: