ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ՀՀ նախկին Գերագույն խորհրդի շենքի մուտքի պատին փակցվելու է Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունումը հավերժացնող հուշատախտակ: Ինչպես հաղորդեցին Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 10-ամյակի հոբելյանական տոնակատարության կազմակերպման հանձնաժողովից, հուշատախտակի հանդիսավոր բացման արարողությունը կկայանա օգոստոսի 23-ին: