«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#146, 2001-08-04 | #147, 2001-08-21 | #148, 2001-08-22


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ 5000 ՏՈՆՆԱ ՍԵՐՄԱՑՈՒ ԿՏՐԱՄԱԴՐԻ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանի Դաշնությունը պատրաստակամություն է հայտնել օգնության կարգով 2000թ.-ի երաշտի հետեւանքների վերացման համար հինգ հազար տոննա աշնանացան ցորենի սերմացու տրամադրել Հայաստանին:

Ինչպես հայտնեց բանակցություններին հայկական կողմը ներկայացնող ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Հովսեփ Քլոյանը, մեր կողմի առաջարկով տրամադրվելու են Հայաստանում վաղուց շրջանացված եւ տեղի բնակլիմայական պայմաններին հարմարված «Սկիֆ», «Բեզոստայա կուբանսկի» եւ «Պոբեդա-50» սորտերի սերմեր: 4,7 հազար տոննան առաջին տարվա վերարտադրության սերմ է, իսկ 300-ը «Պոբեդա-50» էլիտային սերմ:

Սերմացուի տեղափոխման ծախսերը եւս հոգալու է ռուսական կողմը: Որոշ տեխնիկական հարցերի ճշգրտումից հետո կսկսվի սերմացուի տեղափոխման գործընթացը: Ամենայն հավանականությամբ, այն Հայաստան կներմուծվի սեպտեմբերի կեսերին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4