Համահայկական խաղերի մասնակիցների թվում է նաեւ Լոռու մարզպետ Հենրիկ Քոչինյանը, որը Վանաձորի թիմի կազմում մասնակցում է մինի ֆուտբոլի մրցաշարին: Երեւի թե մարզպետի ներկայությունը մրցասպարեզում ոգեւորիչ դեր է խաղում վանաձորցիների համար: Ամեն դեպքում թիմը վերելքով անցկացրեց առաջին հանդիպումը Նիկոսիայի ֆուտբոլիստների հետՙ հաղթելով 8-3 հաշվով: Մրցաշարի յուրօրինակ ռեկորդ սահմանեցին Թեհրանի ֆուտբոլիստները, որոնք 23 գնդակ ուղարկեցին Մանչեսթրի թիմի դարպասըՙ սեփականն ընդունելով ընդամենը 2-ը: Գյումրիի եւ Փարիզի թիմերը միեւնույնՙ 3-0 հաշվով պարտության մատնեցին Ալմելոյի եւ Կահիրեի ֆուտբոլիստներին: Բուենոս Այրես-Ստամբուլ մրցախաղում գրանցվեց 5-1 հաշիվՙ արգենտինահայերի օգտին: