ԵՐԵՎԱՆ, 22 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օգոստոսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը եռօրյա պաշտոնական այցով կմեկնի Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն: Ակնկալվում է, որ այցը երկու երկրների միջեւ հարաբերությունների զարգացման առումով էական առաջընթաց կդառնա:
Արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից հայտնեցին, որ այցի ընթացքում նախատեսվում է քննարկել ինչպես երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ծավալման, այնպես էլՙ դրան զուգահեռ տնտեսական համագործակցության զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Այս առումով խիստ կարեւորվում են նախկին կապերի վերականգնումը եւ ընդլայնումը: