«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#147, 2001-08-21 | #148, 2001-08-22 | #149, 2001-08-23


100-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՐԸՙ ԵՂԻԱ ՄԵԼԻՔՅԱՆ

ԱՄՆ-ի եւ Կանադայի ՌԱԿ շրջանային կոմիտեն ջերմորեն շնորհավորել է իր երկարամյա նվիրյալ անդամներից, Պրովիդենսի (Ռոդ Այլենդ) Արմենակ Եկարյանի անվան մասնաճյուղի ատենապետ Եղիա (Էրլ) Մելիքյանինՙ ծննդյան 100-րդ տարեդարձի առթիվ, որը նշվել է օգոստոսի 12-ին, եւ մաղթել առողջություն, ուժ եւ կարողություն:

Եղիա Մելիքյանի աշխարհը սեւ ու սպիտակ լուսանկարչությունն է եղել: Հարյուրավոր, թերեւս հազարավոր նկարներ են խնամքով պահվում Մաունթ Պլեզենտում գտնվող իր գողտրիկ տանը: Նա եղել է նահանգի ամենասիրված ու ամենաբեղմնավոր դպրոցական լուսանկարիչներից մեկը, որը 1930-ականներից սկսած նվիրված է եղել իր գործին:

Միացյալ Նահանգներ է գաղթել 1913-ին, Եղեռնից մի փոքր առաջ, միանալու հորը, բայց մայրը, եղբայրը եւ մյուս անդամները զոհ են գնացել մեծ ողբերգությանը: Սկզբում աշխատել է Վուստերում տեղադրված հոր նպարեղենի խանութում, ապա տեղափոխվել Պրովիդենսՙ լուսանկարչական աշխատանքի հրավեր ստանալով: Նրա առաջին կինըՙ Արմենուհի Քելչիկյանը, մահացել է 1976-ին, իսկ երկրորդ կինըՙ Սառա Տեր-Վարդանյանը, 1996-ին: Ունի երկու զավակՙ Հարութը (Մայք), որն ակնաբույժ է, եւ Մարին, որը նկարչուհի է: Երկուսն էլ ապրում են Նյու Յորքում:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4