ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ազատություն» ռադիոկայանի հաղորդմամբ, օգոստոսի 24-ին ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ներկայացրել է ԱՄՆ բանակի միացյալ շտաբի նոր ղեկավարինՙ 59-ամյա գեներալ, նախկին ռազմական օդաչու Ռիչարդ Մայերսին: Վերջինս ղարաբաղյան հարցի գիտակ է, ուսումնասիրել է հակամարտության պատմությունը եւ այդ նպատակով այցելել Բաքու ու Երեւան: