ԲԱՔՈՒ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Այս աշնանը ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան համանախագահ Քերի Քավանոյին կփոխարինի Մոլդովայում Ամերիկայի ներկայիս դեսպան Ռուդոլֆ Պերինը: Այս մասին Ադրբեջանից մեկնելուց առաջ լրագրողներին է հայտնել եվրոպական եւ եվրասիական հարցերի գծով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսը: