«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2001-08-24 | #151, 2001-08-25 | #152, 2001-08-28


ՍԹԻՎ ԻՍՐԱՅԵԼԸ ԿԴԱՌՆԱ ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՆՁՆԱԽՄԲԻ 102-ՐԴ ԱՆԴԱՄԸ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ: Ամերիկայի Հայկական համագումար կազմակերպության օգոստոսի 21-ի մամլո հաղորդագրության համաձայն, նախորդ շաբաթ կազմակերպության գործիչների հետ կայացած հանդիպմանը ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սթիվ Իսրայելը խոստացել է միանալ հայկական հարցերի կոնգրեսական հանձնաժողովին: Այդպիսով նա կդառնա այդ հանձնախմբի 102-րդ անդամը: Կոնգրեսականն անդամակցում է ներկայացուցիչների պալատի, ֆինանսական ծառայությունների եւ գիտական հարցերի հանձնախմբերին: Կոնգրեսի նախկին կազմում հայկական հարցերի հանձնաժողովի անդամների թիվը 97 էր, որը վերջին տարիներին ամենաբազմանդամ խմբերից է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4