«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2001-08-24 | #151, 2001-08-25 | #152, 2001-08-28


ԿԱՍՊԻՑԻ ԽՆԴԻՐԸ ԲԱՔՎԻ ՀԱՄԱՐ ՂԱՐԱԲԱՂՅԱՆԻՑ ԱՌԱՋՆԱՅԻՆ Է

ԲԱՔՈՒ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական բաժնի սեկտորի ղեկավար Ռուստամ Մամեդովի կարծիքով, Բաքվի հասցեին Թեհրանի խիստ հայտարարությունները լարվածություն են ստեղծել կասպյան բանակցություններում, եւ այժմ այդ հիմնախնդիրն իր կարեւորությամբ Բաքվի համար ավելի առաջնային է, քան նույնիսկ Ղարաբաղյանը: Նա նշում է, թե ԱՄՆ պետքարտուղարի օգնական Էլիզաբեթ Ջոնսի այցը Բաքու տեղի է ունենում կասպիականի կարգավիճակի շուրջ մերձափնյա երկրների Աշգաբադում կայանալիք գագաթաժողովի նախաշեմին: Նա շեշտել է, որ Կասպիցի հիմնախնդրի լարվածությունը եւ Ղարաբաղյան հակամարտության չկարգավորվածությունը լրջորեն խանգարում են Հարավային Կովկասում ու Միջին Ասիայում Արեւմուտքի կողմից մշակված կոմունիկացիոն ծրագրերի իրականացմանը, իսկ «Ադրբեջանի հակառակորդներից մեկըՙ Թուրքմենստանը, ձգտում է ամեն կերպ շիկացնել իրավիճակը»:

Բաքվեցի քաղաքագետ Ռասիմ Մուսաբեկովը նշում է, որ թուրքական ռազմական պատվիրակության եւ Ջոնսի այցերը Բաքու դիվանագիտական ժեստեր են առաջին հերթին Իրանի դեմ: «ԱՄՆ-ը խիստ ճշտորեն ու պրագմատիկ կերպով հենվում է Թուրքիայի վրա, որը ԱՄՆ-ի ամենակարեւոր դաշնակիցն է ՆԱՏՕ-ի հարավային սահմանում», եզրակացրել է Մուսաբեկովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4