«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2001-08-24 | #151, 2001-08-25 | #152, 2001-08-28


ԱՏՈՄԱԿԱՅԱՆԻ ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՈՒՄԸ ԿԱԽՎԱԾ Է ՎԱՌԵԼԻՔԻ ՍՏԱՑՈՒՄԻՑ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական ատոմային կայանի երկրորդ էներգաբլոկը, որը միջուկային վառելիքի հերթական վերաբեռնավորման եւ պլանային նորոգման աշխատանքների իրականացման համար հուլիսի 10-ից 45 օրով դադարեցրել էր աշխատանքը, դեռեւս չի ստացել անհրաժեշտ վառելանյութը: Այնպես որ, ինչպես ասաց կայանի տնօրենի տեղակալ Սլավիկ Դանիելյանը, վառելիքի ստացումից հետո միայն կարելի է խոսել էներգաբլոկի վերագործարկման մասին: Ըստ էներգետիկայի նախարարության համակարգի շահագործման հսկողության վարչության պետ Ալիկ Աբրահամանի, նախարար Կարեն Գալուստյանը վերոնշյալ հարցով արդեն մեկ շաբաթ Մոսկվայում բանակցություններ է վարում համապատասխան ընկերությունների հետ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4