«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2001-08-24 | #151, 2001-08-25 | #152, 2001-08-28


ՄԵՔԵՆԱՎԱՐԸ ԶՈՀՎԵԼ Է ՌԵԼՍԵՐԻՆ ԿԱՆԳՆԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ

ԵՐԵՎԱՆ, 27 ՕԳՈՍՏՈՍ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օգոստոսի 26-ին երեկոյան ժամը 16.00-17.00-ի սահմաններում Երեւանի մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ»-«Հանրապետության հրապարակ» միջկայարանային թունելում տեղի է ունեցել դժբախտ պատահար, որի հետեւանքով զոհվել է 57 ամյա մեքենավար Վիգեն Սիմոնյանը: Ինչպես հայտնեցին «Երեւանի մետրոպոլիտենի» «Մետլուր» լրատվական ծառայությունից, դեպքի պատճառը մեքենավարի կողմից մետրոպոլիտենում գործող հրահանգների պահանջների խախտումն է եղել: Մասնավորապես վերջինս, փորձելով ուղղել գնացքի անսարքությունը, իջել է գնացքից եւ կանգնել բարձր լարման տակ գտնվող ռելսերի վրա: Մահը վրա է հասել էլեկտրական հարվածի պատճառով: Միաժամանակ «Մետլուր» լրատվական ծառայությունում հերքեցին հաղորդումներն այն մասին, թե այս գնացքի կանգառման պահին վերջինիս է բախվել մեկ այլ շարժակազմ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4