Համահայկական երկրորդ խաղերին էր նվիրված սպորտային նամականիշների ցուցահանդեսը, որն անցկացվեց «Դինամո» մարզահամալիրում օգոստոսի 21-26-ը:
«Հայփոստ» ՓԲԸ-ն վերջին 9 տարիների ընթացքում թողարկել է բազմաթիվ սպորտային նամականիշներ, ծրարներ, բացիկներ, որոնց վրա պատկերված են հայազգի ճանաչված չեմպիոններըՙ սկսած Վարազդատ թագավորից մինչեւ մեր օրերը: Այս ցուցահանդեսին ներկայացված 10 հազար նամականիշների, բացիկների, ծրարների եւ անձնական հավաքածուների կազմակերպիչները մեկ նպատակ էին հետապնդումՙ քարոզել սպորտի նվաճումները, մարզիկների հաջողությունները:
ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ