«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#150, 2001-08-24 | #151, 2001-08-25 | #152, 2001-08-28


ԳԱԲՐԻԵԼ ՍԱՐԳՍՅԱՆԸ ՄԻԱՆՁՆՅԱ ԱՌԱՋԱՏԱՐ

Աթենքում ընթացող մինչեւ 20 տարեկան աղջիկների եւ պատանիների շախմատի առաջնությունում տոնելով 3 անընդմեջ հաղթանակ Շապոշնիկովի, Ազարովի եւ Բերգի նկատմամբ, երեւանցի միջազգային վարպետ Գաբրիել Սարգսյանը 10 տուրից հետո 8 միավորով ստանձնեց միանձնյա առաջատարի դերը: Արոնյանն ունի 7 միավոր: Իր դիրքերը որոշ չափով զիջեց Լիլիթ Մկրտչյանը: 8-րդ տուրում նա ոչ ոքի խաղաց Տատյանա Կոսինցեւայի հետ, 9-րդում զիջեց Հումպի Կոներուին, հաջորդ տուրում միավորը կիսեց Իվետա Ռադիեւիչի հետ: Լիլիթն իր հաշվին գրանցել է 7 միավոր: Իսկ առաջատարներն են ներկայիս չեմպիոնուհի Սյույ Յուանյուանը եւ Հումպի Կոներուն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4