«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#152, 2001-08-28 | #153, 2001-08-29 | #154, 2001-08-30


ԼԻԲԱՆԱՆԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՍՏՈՐԱԳՐԵՑԻՆ

ԿԱՀԻՐԵ, 29 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիբանանը եւ Հայաստանը Բեյրութում ռազմական համագործակցության համաձայնագիր են ստորագրել: Ինչպես հայտնի է դարձել այսօր, փաստաթուղթն ստորագրել են Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ նրա լիբանանցի պաշտոնակիցըՙ Խալիլ ալ Հրաուին:

Սարգսյանը Լիբանանի Հանրապետության ղեկավար Էմիլ Լահուդին է հանձնել Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը:

Ավելի վաղ Դամասկոսում համանման սիրիա-հայկական համաձայնագիր էր ստորագրվել պաշտպանության բնագավառում համագործակցելու մասին: Անդրադառնալով այդ պայմանավորվածություններին, Սարգսյանը հայտարարել է, որ դրանք ուղղված չեն որեւէ երրորդ երկրի դեմ:

Սերժ Սարգսյանը Լիբանան կատարած այցի երկրորդ օրըՙ օգոստոսի 29-ին, հանդիպումներ է ունեցել հայ եկեղեցական առաջնորդներՙ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի, հայ կաթոլիկների պատրիարք Տ.Տ. Հովհաննես Պետրոս IX-ի, Մերձավոր Արեւելքի Հայ ավետարանչական եկեղեցիների միության նախագահ Մկրտիչ Կարագյոզյանի հետ:

Ըստ ԱԳն հասարակայնության հետ հարաբերությունների վարչության տեղեկատվության, Բեյրութից Սերժ Սարգսյանը հատուկ ինքնաթիռով մեկնել է Աստրախանՙ ներկա գտնվելու ԱՊՀ երկրների հակաօդային պաշտպանության համակարգի «Մարտական համագործակցություն 2001 թ.» զորավարժություններին, որոնց մասնակցում են նաեւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4