«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#153, 2001-08-29 | #154, 2001-08-30 | #155, 2001-08-31


ԹՈՒՐՔԻԱՆ ԸՆԴԴԵՄ ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱԼԻՔ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ԵՐԵՎԱՆ, 30 ՕԳՈՍՏՈՍ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարարությունը Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 5-ին նախատեսվող ընտրությունների կապակցությամբ հայտարարել է, որ դա հակասում է ԵԱՀԿ սկզբունքներին, եւ Թուրքիան հակաիրավական է համարում դրանց իրականացումը:

Ինչպես գրում է «Զաման» թերթը, Թուրքիայի պաշտոնական տեսակետն արտահայտող արտգործնախարարության աղբյուրները հայտնել են, որ Կովկասում Թուրքիան ամբողջությամբ սատարում է Ադրբեջանին, իսկ նման ընտրությունների իրականացումը դիտում է որպես «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու միջազգային իրավական սկզբունքներին հակասող գործողություն»: Հայտարարության մեջ ասվում է նաեւ, որ նման ընտրությունները Թուրքիայի կողմից դիտվում են որպես հակամարտության կարգավորմանն ուղղված ջանքերին չնպաստող գործողություն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4