«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2001-08-31 | #156, 2001-09-01 | #157, 2001-09-04


ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՄԱՀԱՑՈՒ ԴԵՊՔ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՊԱՅԹՅՈՒՆԻՑ

Սեպտեմբերի 3-ին, ժամը 9-ի սահմաններում Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 145 շենքի մոտակայքում «ԳԱԶ-69» մակնիշի 36 ՕԼ 024 պետհամարանիշի ավտոմեքենայում, որում տեղադրված էին գազի 3 տարողություններ, տեղի է ունեցել պայթյուն:

Մեքենայի վարորդ, Քարաբերդ գյուղի բնակիչ Արտաշես Միտիչյանը (ծնվ. 1934 թ.) տեղում մահացել է, իսկ երեք քաղաքացիՙ վանաձորցիներ Գառնիկ Բադալյանը (ծնվ. 1939 թ.), Նաթելլա Գանջյանը (1985թ.) եւ Մեծ Պարնիի բնակիչ Աննա Չիլինգարյանը (1981 թ.), որ բավականին հեռու են եղել պատահարի վայրից, բեկորներից ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ եւ տեղափոխվել հիվանդանոց:

Լոռու մարզի արտակարգ իրավիճակների եւ քաղպաշտպանության վարչության պետ, գնդապետ Ժորա Պողոսյանը տեղեկացրեց նաեւ, որ պայթյունի պատճառները ճշտվում են:

ՄԱՆՎԵԼ ՄԻԿՈՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4