«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2001-08-31 | #156, 2001-09-01 | #157, 2001-09-04


ԹՈՒՐՔԻԱՆ «ՀԱՐՁԱԿՄԱՆ» Է ԱՆՑՆՈՒՄ

Միջին Ասիայում եւ Կովկասում

ԵՐԵՎԱՆ, 3 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեքշաբթի օրը Թուրքիայի անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է տարածաշրջանում Թուրքիայի դերի բարձրացման ուղղությամբ գործողությունների իրականացման հարցերը:

Ինչպես գրում է թուրքական «Ntvmnsbc» թերթը, Միջին Ասիայի եւ Թուրքական Հանրապետությունների գծով Թուրքիայի պետական նախարար Աբդուլհալուք Չայը հանդես է եկել հայտարարությամբ տարածաշրջանում տիրող իրավիճակի եւ Թուրքիայի դերի վերաբերյալ: Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարված հարաբերություններում Թուրքիայի դերի աճի ուղղությամբ անվտանգության խորհրդում որոշում է ընդունվել էլ ավելի սերտացնել դիվանագիտական հարաբերությունները Միջին Ասիայի եւ թյուրքական հանրապետությունների հետ: Որոշումը ներառում է ոչ միայն տնտեսական եւ քաղաքական մերձեցման հարցեր, այլեւ նախատեսում է նշված պետությունների հետ ռազմական համագործակցություն էլ ավելի խորը հիմքերի վրա: Որոշման մեջ մասնավորապես նշվում է, որ Թուրքիան բացի Հայաստանից, Կովկասի եւ Միջին Ասիայի մնացած բոլոր հանրապետությունների հետ առեւտրական եւ ռազմական պայմանագրեր ունի, իսկ Ղրղըզստանում եւ Ուզբեկստանում նույնիսկ սատարում է ահաբեկչության դեմ պայքարին: Իսկ թուրքական թերթը նշում է, որ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լարված հարաբերությունների պայմաններում Թուրքիան ամբողջովին սատարում է վերջինիս: Ադրբեջանին իր աջակցությունն է պատրաստ հայտնել նաեւ ԱՄՆ-ը, գրում է «Ntvmnsbc»-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4