«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2001-08-31 | #156, 2001-09-01 | #157, 2001-09-04


ՎՐԱՍՏԱՆԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՆ Է

2001 թ. առաջին յոթ ամիսների կտրվածքով Վրաստանի ամենախոշոր տնտեսական գործընկերը Թուրքիան է, ապրանքաշրջանառությունը երկու հարեւան եւ բարեկամ պետությունների միջեւ հունվար-հուլիս ամիսներին կազմել է 98 մլն դոլար, ինչը 10 միլիոնով ավելի է վրաց-ռուսական ապրանքաշրջանառությունից, հաղորդում է «Սակինֆորմի» գործակալությունը: Վրաստանի առեւտրային գործընկերների առաջին տասնյակում են նաեւ Ադրբեջանը, Գերմանիան, Ուկրաինան, ԱՄՆ-ը, Թուրքմենստանը, Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան եւ Իտալիան: Երկրի արտաքին ապրանքաշրջանառության մեջ Թուրքիայի բաժինը 16,7 տոկոս է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4