«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#155, 2001-08-31 | #156, 2001-09-01 | #157, 2001-09-04


«ՍԱՄՑԽԵ-ՋԱՎԱԽՔԻ ՀԱՅԵՐԸ ՉԵՆ ԾԱՌԱՅՈՒՄ ԱԲԽԱԶԱԿԱՆ ԲԱՆԱԿՈՒՄ»

Վրաստանի Սամցխե-Ջավախք երկրամասում նախագահ Էդ. Շեւարդնաձեի ներկայացուցիչ, ՀՀ-ում Վրաստանի նախկին դեսպան Գիգլա Բարամիձեն կտրականապես հերքել է վրացական մամուլի հրապարակումները, համաձայն որոնց իբր Ախալքալաքի շրջանի հայերը ծառայում են Աբխազիայի բանակում: Բարամիձեն «Փրայմ նյուզին» ասել է, որ աբխազական բանակի Բաղրամյանի անվան գումարտակում, բացի Աբխազիայում բնակվող հայերից, ծառայում են ազգությունը փոխած վրացիներ, աբխազներ, ինչպես նաեւ Հյուսիսային Կովկասի հանրապետությունների բնակիչներ: «Կան հարցեր, որում Սամցխե-Ջավախքի հայ բնակիչները համաձայն չեն Վրաստանի իշխանությունների դիրքորոշմանը, բայց նման մարդիկ կան նաեւ Թբիլիսիում», ասել է Գ. Բարամիձեն:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4