«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2001-09-01 | #157, 2001-09-04 | #158, 2001-09-05


ԻՐԱՆ-ՀԱՅԱՍՏԱՆ ԳԱԶԱՏԱՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԿՍԿՍՎԻ ԳԱՐՆԱՆԸ

ԹԵՀՐԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 2002 թվականի գարնանը կսկսվի Իրան-Հայաստան գազատարի շինարարության առաջին փուլը: Այս մասին IRNA գործակալությանը հայտարարել է Իրանի էներգապաշարների նախարար Բիջան Նամդար Զանգանեն: Ըստ նրա, մայրուղու երկարությունը կազմում է 141 կմ, որից 100 կմ-ը Իրանի տարածքում եւ 41 կմ-ըՙ Հայաստանի: Նախագծի ընդհանուր արժեքը գնահատվում է 124 մլն. դոլար:

Նախագծի իրականացմանը, նշել է նախարարը, մասնակցում է գազի կոնսորցիումըՙ ռուսական «Գազպրոմ» ԲԲԸ, ֆրանսիական «Գազ դը Ֆրանս», «Հայռուսգազարդ» ՓԲԸ եւ Իրանի գազի ազգային ընկերության մասնակցությամբ: Ծրագրվում է, որ նոր գազամուղով Հայաստանը տարեկան կկարողանա ստանալ մինչեւ 2 մլրդ խոր. մետր բնական գազ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4