«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#156, 2001-09-01 | #157, 2001-09-04 | #158, 2001-09-05


ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ 1700-ԱՄՅԱԿԸ ՔՅՈԼՆԻ ՄԱՅՐ ՏԱՃԱՐՈՒՄ

Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700ամյակի շրջանակներում Գերմանիայի ամենանշանավոր վայրումՙ Քյոլնի մայր տաճարում (Kolner Dom) սեպտեմբերի 9-ին, ժամը 15.00-ին տեղի կունենա հայկական ժամերգություն, որն, ըստ ծրագրվածի, կնախագահի Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը, կարդինալ Յոախիմ արքեպիսկոպոս Մայսների, գերմանահայոց առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեկջյանի եւ կաթողիկոսական պատվիրակ, բրիտանահայոց առաջնորդ Նաթան եպիսկոպոս Հովհաննիսյանի ներկայությամբ: Ժամերգությանը կմասնակցեն տարբեր դավանանքի բարձրաստիճան հոգեւորականներ, պետական հաստատությունների ներկայացուցիչներ: Քյոլնի մայր տաճարի պատմության մեջ հայկական ժամերգություն առաջին անգամ է կատարվում: Բնականաբար, ենթադրելի է կիրակնօրյա բազմության աննախադեպ հետաքրքրությունն ապագա միջոցառման հանդեպՙ չմոռանալով այն հանգամանքը, որ Քյոլնի այս տաճարն աշխարհի տարբեր անկյուններից ԳԴՀ այցելած զբոսաշրջիկների համար երկրի ամենամեծ մագնիսն է: Հավելենք նաեւ, որ Գերմանիայում բնակվող 35 հազար հայերից 3 հազարն ապրում է Քյոլնում, այս քաղաքում է տեղակայված գերմանահայոց Ս. Սահակ Մեսրոպ առաջնորդանիստ եկեղեցին:

ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4