«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2001-09-05 | #159, 2001-09-06 | #160, 2001-09-07


ՐՈՊԵԱՎՃԱՐԻ ԴԵՄ ԲՈՂՈՔՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի մի շարք բուհերի ուսանողներ այսօր երթ էին կազմակերպել դեպի ՀՀ Կառավարության շենքՙ բողոքելով Արմենտելի կողմից սեպտեմբերի 1-ից րոպեավճարի կիրառման դեմ: Երթի կազմակերպիչներին («Կայունության» երիտասարդական թեմ, «Երիտասարդ հանրապետություն» եւ այլն) ընդունեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Անդրանիկ Հակոբյանը, որը մեկ անգամ եւս շեշտեց, որ կառավարությունը նույնպես դեմ է Արմենտելի այս որոշմանը եւ որոշակի քայլեր է ձեռնարկում:

Ուսանողները որոշեցին սպասել մինչեւ հոկտեմբերի 1-ը, վերջնականորեն համոզվելու Արմենտելի անդրդվելիության մեջ, որից եւ կախված կլինի իրենց հետագա քայլերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4