«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2001-09-05 | #159, 2001-09-06 | #160, 2001-09-07


ԲԱՔՎՈՒՄ ՓՈՐՁԵԼ ԵՆ ՀԱՇՎԵՀԱՐԴԱՐ ՏԵՍՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՑԻՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ ՀՐԱՎԻՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ղարաբաղի ազատագրության» ակտիվիստները երեկ հարձակվել են Ադրբեջանի հելսինկյան խմբի գրասենյակի վրա, որտեղ պետք է տեղի ունենար հանդիպում Ադրբեջան ժամանած ղարաբաղյան ոչ կառավարական պատվիրակության եւ ադրբեջանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիների միջեւ: Ինչպես գրում է ադրբեջանական «525-րդ» թերթը, ամբոխն այնքան է վրդովվել, որ փորձել է հաշվեհարդար տեսնել նաեւ ղարաբաղցիներին հրավիրած ադրբեջանցիների հետ: Երեկ հանդիպում ունենալով Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետՙ հայկական պատվիրակությունը պետք է Ադրբեջանի հելսինկայան խմբի գրասենյակում կլոր սեղանի շուրջ երկխոսություն ունենար նաեւ ադրբեջանական ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, բայց շենքի մուտքը փակվել է ադրբեջանցի ազգայնականների կողմից: Ադրբեջանցիների վրդովմունքի պատճառ էր դարձել հատկապես հայ պատվիրակներից մեկի հայտարարությունը, թե իրենք սուվերեն պետության ներկայացուցիչ են: «Դրանով նրանք թքում են մեր երեսին». ահա նման հայտարարություններով բորբոքված ադրբեջանցի ամբոխը պահանջում էր, որ այդ բառերն արտասանած հայ պատվիրակն անմիջապես հեռանա Ադրբեջանից: Միջադեպը հաջողվել է հարթել առանց ընդհարումների, իսկ հայկական պատվիրակության այցը, կազմակերպիչների համոզմամբ, անխափան շարունակվելու է:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4