«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2001-09-05 | #159, 2001-09-06 | #160, 2001-09-07


ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԷՆԵՐԳԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԿԱՐԵՒՈՐ ՕԲՅԵԿՏՆԵՐԻՆ

«Յուրաքանչյուր գերատեսչություն ցանկանում է, որ իր օբյեկտն ընդգրկվի պետության կողմից երաշխավորված անխափան էլեկտրաէներգիա ստացող օբյեկտների ցանկում». ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանն այսպես բնութագրեց կառավարության նիստում վերոնշյալ ցանկի հաստատման շուրջը տեղի ունեցած բանավեճը: Նա նշեց, որ պետք է այդ ցանկում լինեն բացառապես պաշտպանական, անվտանգության համակարգի այն օբյեկտները, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումներն անթույլատրելի են: Բացի վերոնշյալ օբյեկտներից, երեկ նախնական կարգով հաստատված ցանկում ընդգրկված են հոսպիտալները, հիվանդանոցները, ծերանոցները, մեկուսարանները եւ այլն: Այս օբյեկտների էլեկտրաէներգիայի վճարները տրվում են պետբյուջեից: Նոր փաստաթղթում նշված է պետական երաշխիքի մասին առ այն, որ ուշացումների դեպքում այդ հաստատությունների էներգամատակարարումը չի ընդհատվի:

Վերադառնալով գերատեսչական վեճին, որը շարունակվում էր նաեւ նիստի ընդմիջմանը (ֆինանսների նախարարի եւ Կենտրոնական բանկի նախագահի միջեւ), Վարդան Խաչատրյանը նշեց, որ իր կարծիքով Կենտրոնական բանկն այդ ցանկում ընդգրկելու անհրաժեշտություն չկա: Նա համաձայնեց Տիգրան Սարգսյանի կարծիքին, որ պահուստները կարեւոր օբյեկտներ են, սակայն դրանց ֆինանսավորման երաշխավորումը կարող է ստանձնել ԿԲ-ն: Մի խոսքով, ԿԲ-ն ընդգրկված չէր, սակայն ցանկը վերջնականապես պետք է հաստատվի 3 օր հետո:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4