«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2001-09-05 | #159, 2001-09-06 | #160, 2001-09-07


ՎԱՉԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ «ՄԱՐՍԻ» ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՀԱՅՏ Է ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 24-ին կքննարկվեն «Մարս» ձեռնարկության մասնավորեցման հայտերը: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը, կքննարկվեն գործարանի կոլեկտիվի եւ սփյուռքահայ գործարար Վաչե Մանուկյանի կողմից ներկայացված հայտերը: Նախարարը շեշտեց, որ քաջատեղյակ չէ «Մարս»-ի հիման վրա հայ-ռուսական համատեղ ձեռնարկություն ստեղծելուն վերաբերող բանակցային գործընթացին, քանի որ չի մասնակցում դրանց: Նրա կարծիքով, դրա արդյունքները կարող են ե՚ւ հակասել գործարանի մասնավորեցման մրցույթի պայմաններին, ե՚ւ լրացնել դրանք: Այնուամենայնիվ, միջպետական համաձայնագիրն, ըստ նախարարի, իր կարգով ավելի բարձր է, քան մասնավորեցման հանձնաժողովի որոշումը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4