«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#158, 2001-09-05 | #159, 2001-09-06 | #160, 2001-09-07


ԱՎԱՆՈՒՄ ԿԳՈՐԾԻ ՏՈՒԲԵՐԿՈՒԼՅՈԶԻ ՍՏԱՑԻՈՆԱՐ ԲԱԺԱՆՄՈՒՆՔ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության նախարարության կոլեգիայի որոշմամբ եւ քաղաքապետարանի համաձայնությամբ Ավանի քաղաքային հակատուբերկուլյոզային դիսպանսերի 4-րդ հարկում բացվեց տուբերկուլյոզ հիվանդության բուժման ստացիոնար բաժանմունք: Այն նախատեսում է 30 պետպատվերով բուժման տեղՙ առաջնային տուբերկուլյոզով հիվանդների համար: Բաժանմունքի վերանորոգման աշխատանքները իրականացվել է ամերիկյան «Ղազարյան ընտանիք» հիմնադրամի միջոցներով: Նախնական պայմանավորվածությամբ բաժանմունքը կոչվելու է Կարապետ եւ Հայկանուշ Ղազարյանների անվամբ: Մասնագետների պնդմամբՙ վերջին տասը տարիներին այս հիվանդության աճը ոչ միայն Հայաստանում, այլեւ ԱՊՀ անդամ բոլոր երկրներում հասել է իր գագաթնակետին, որից հետո սպասելի է հիվանդության վիճակի կայունացում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4