Ռոման Վասիլյուկի ֆուտբոլային «պոկերը»
Ֆուտբոլի աշխարհի առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի նախավերջին տուրն անվանեց եզրափակիչի եւս մեկ մասնակցի: Ուղեգիրը նվաճած Լեհաստանի եւ Իսպանիայի հավաքականներին միացավ Շվեդիայի ընտրանին, որը հյուրընկալվելիս հույժ կարեւոր հաղթանակ տոնեց Թուրքիայի ֆուտբոլիստների նկատմամբ: Թուրքերը գրավեցին 2-րդ տեղը:
Մեր ֆուտբոլասերներին, անշուշտ, առաջին հերթին հետաքրքրում են ընտրական 5-րդ խմբի արդյունքները: Բելառուսի հավաքականը սեփական հարկի տակ 4-1 հաշվով համոզիչ հաղթանակ տարավ լեհերի նկատմամբ: Բոլոր գնդակներն էլ մրցակցի դարպասն անցկացրեց Մոսկվայի «Սպարտակի» հարձակվող Ռոման Վասիլյուկը, ապացուցելով, որ Էդուարդ Մալոֆեեւը սխալվել էր իրեն ուկրաինացիների հետ խաղին հավաքականում չընդգրկելով:
Ուելսի թիմի նկատմամբ կարեւոր հաղթանակ տոնեցին նորվեգացիները (3-2): Ընդ որում, առաջին խաղակեսից հետո 2-1 հաշվով խաղը շահում էին հյուրերը, որոնց կազմում երկրորդ դեղին քարտը ստանալով ստիպված էր խաղադաշտը թողնել Ռայան Գիգզը: Նորվեգացիները խույս տվեցին վերջին տեղիցՙ այն ի պահ հանձնելով Հայաստանի ընտրանուն:
Ահա կայացած մյուս հանդիպումների արդյունքները
1-ին խումբ
Հարավսլավիա-Սլովենիաՙ 1-1, Լյուքսեմբուրգ-Շվեյցարիաՙ 0-3, Ֆարերներ-Ռուսաստանՙ 0-3:
2-րդ խումբ
Հոլանդիա-Էստոնիաՙ 5-0, Կիպրոս-Պորտուգալիաՙ 1-3:
3-րդ խումբ
Չեխիա-Մալթաՙ 3-2, Բուլղարիա-Դանիաՙ 0-2, Հս. Իռլանդիա-Իսլանդիաՙ 3-0:
4-րդ խումբ
Թուրքիա-Շվեդիաՙ 1-2, Սլովակիա-Մոլդովաՙ 4-2, Ադրբեջան-Մակեդոնիաՙ 1-1:
6-րդ խումբ
Սան Մարինո-Խորվաթիաՙ 0-4, Բելգիա-Շոտլանդիաՙ 2-0:
7-րդ խումբ
Լիխտենշտեյն-Իսպանիաՙ 0-2, Ավստրիա-Բոսնիաՙ 2-0:
8-րդ խումբ
Վրաստան-Լիտվաՙ 2-0, Հունգարիա-Ռումինիաՙ 0-2:
9-րդ խումբ
Անգլիա-Ալբանիաՙ 2-0, Ֆինլանդիա-Հունաստանՙ 5-1:
5-րդ խումբ
Խ Հ Ո Պ Գ Մ
1. Լեհաստան 9 6 2 1 20-10 20
2. Ուկրաինա 9 4 4 1 12-7 16
3. Բելառուս 9 4 3 2 12-10 15
4. Նորվեգիա 9 1 4 4 8-13 7
5. Ուելս 9 0 6 3 9-12 6
6. Հայաստան 9 0 5 4 6-15 5