«Գրանդ սան» ընկերության պաշտոնական բացման ժամանակ անդրադառնալով նախօրեին ՀԺԿ-ի, Ազգային միաբանության եւ «Հանրապետություն» կուսակցության համատեղ հայտարարությանը, երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանը հետեւյալ հայտարարությունն արեց.
- Երբ որ ինձ հարցնում էինՙ մասնակցելո՞ւ եմ հաջորդ նախագահական ընտրություններին, թե՞ ոչ, ես անորոշ պատասխան էի տալիս կամ փորձում խուսափել, քանի որ իսկապես կողմնորոշված չէի: Այդ հայտարարությունից հետո ես կողմնորոշվել եմ եւ ասում եմՙ այո, մասնակցելու եմ: Բացատրեմ թե ինչու: Հայտարարության մեջ այնքան չարություն կա: Նման չարություն ունեցող մարդիկ իշխանության գլխին վտանգ են երկրի համար, քանի որ թունավորված ղեկավարն անպայման թունավորելու է երկիրը:
Ա. Մ.