ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդը սեպտեմբերի 9-ին հայտարարել է, որ Ղազախստան եւ Հայաստան կատարելիք իր այցելությունները կնպաստեն եկեղեցիների միջեւ երկխոսությանը, որին ինքն առաջնային տեղ է հատկացրել իր գործունեության ընթացքում: Ըստ «Ազատության», այս մեկնաբանությունը Հռոմի պապն արել է Իտալիայի մայրաքաղաքի մոտակայքում գտնվող իր ամառանոցում, որտեղ հանդիպել է ուխտագնացների եւ զբոսաշրջիկների հետ:
Հովհաննես Պողոս Երկրորդը Ղազախստան եւ Հայաստան կայցելի սեպտեմբերի 22-27-ը: Հռոմի պապի հատուկ ավտոմեքենան արդեն ուղեւորվել է Ղազախստան: