«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2001-09-07 | #161, 2001-09-08 | #162, 2001-09-11


«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԻԱՈՒՂԻՆԵՐԸ» ԱՆՓՈՒՅԹ Է ՈՒՂԵԲԵՌՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՐՑՈՒՄ

Վերջերս հաճախակի է դարձել «Հայկական ավիաուղիների» ծառայությունից օգտվողների դժգոհությունը սպասարկման ձեւի, իրերի ձեւակերպման, նաեւ քաշի հետ կապված բացթողումների եւ հատկապես ճամպրուկներից իրերի անհետացման եւ ուղեբեռների կորուստների առնչությամբ:

Օգոստոսի 23-ին Երեւան-Ամստերդամ-Լոս Անջելես չվերթով ճանապարհում էինք բարեկամուհուս, եւ վերը նշված փաստերն ինքներս զգացինք: Տանը մի քանի անգամ տարբեր կշեռքներով կշռած ճամպրուկները 8-10 կգ տարբերություն էին տալիս օդանավակայանի կշեռքների համեմատ: Ցավալին այն էր, որ երկու օրից հետո իմացանք, որ դրանք տեղ չեն հասել: Պարզաբանելու ջանքերն ապարդյուն էին, դեռ ավելին, եղան պնդողներ, թե պարտադիր չէ, որ ուղեբեռը ուղեւորի հետ միաժամանակ հասնի նշված երկիրը: Պաշտոնյայի նման պատասխանը պարզապես ապշեցրեց ինձ, եւ փորձեցի ասողի անուն-ազգանունն իմանալ, սակայն նրա մասին ոչ մի տեղեկություն հնարավոր չեղավ ճշտել: Նշեմ, որ երկու ամիս առաջ էլ ընկերուհիս էր ժամանել ԱՄՆ-ից նույն ընկերության չվերթով, նրա ճամպրուկը պատռված էր, իրերից էլ կորել էին: Մինչեւ ե՞րբ է շարունակվելու նման անտարբեր վերաբերմունքը ուղեւորի նկատմամբ: Չէ՞ որ կգա մի պահ, երբ բոլորը կհրաժարվեն այդ չվերթից: Եվ ո՞վ է հատուցելու վնասը:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4