«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#160, 2001-09-07 | #161, 2001-09-08 | #162, 2001-09-11


ՆՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ ԿԱՐԵՆ ԲԱԲԱՅԱՆԻՆ

Ստեփանակերտի քաղաքային դատարանում շարունակվում է ԼՂՀ մայրաքաղաքի նախկին քաղաքապետ Կարեն Բաբայանի դատը: Անցյալ տարվա մարտ ամսին նա ձերբակալվել է պաշտոնական դիրքը չարաշահելու, հարկեր վճարելուց խուսափելու, անօրինական կերպով զինամթերք պահելու եւ այլ մեղադրանքներով: Երկարատեւ ընդմիջումներով կատարվող դատական հետաքննության արդյունքում գործը վերադարձվել է լրացուցիչ քննության, որից հետո Կ. Բաբայանին ներկայացվել է նոր մեղադրանքՙ պետական միջոցների վատնում: Դատը վարում է Ստեփանակերտի քաղաքային դատարանի նախագահ Նաիրի Հակոբյանը, Կ. Բաբայանի փաստաբանը Անահիտ Եսայանն է:

ԴԵ ՖԱԿՏՈ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4