Սեպտեմբերի 8-ին Շուշի քաղաքում տեղի ունեցավ արվեստի փառատոն: Պատմական բերդաքաղաքում մեծ համերգին մասնակցեցին ինչպես տեղական համույթներ, այնպես էլ Երեւանից եւ Գյումրիից հրավիրված կատարողներ: Միջոցառման շրջանակներում ցուցադրվեցին արցախյան նկարիչների ստեղծագործություններ: Փառատոնին ներկա էին ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը, երկրի խորհրդարանի եւ կառավարության անդամներ: Շուշի այցելեցին նաեւ Հայաստանի Հանրապետության արվեստի եւ գիտության գործիչներ: Կան բոլոր նախադրյալները ենթադրելու, որ փառատոնը կդառնա ավանդական: