ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Լեռնային Ղարաբաղի տեղական ինքնակառավարման ընտրությունների անօրինականության մասին Եվրախորհրդի որոշումն անիմաստ էր, քանի որ այդ տարածքը պետք է կառավարվի ժողովրդավարական հաստատությունների կողմից, եւ այս մասին ես կասեմ նաեւ Բաքվում», այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ լորդ Ռասել Ջոնսթոնը: Նա նշեց, որ սխալի պատճառը Եվրախորհրդի երեք մարմիններիՙ գլխավոր քարտուղարության, նախարարների խորհրդի եւ խորհրդարանական վեհաժողովի հիշյալ համատեղ հայտարարությունը ներկայացնող չինովնիկն է եղել: