Երեկ Թեքեյան կենտրոնում Ֆերմերների ազգային միությունը միջոցառում էր հրավիրել, որը ոչ համագումար էր, ոչ ներկայացուցիչների ժողով, ոչ էլ խորհրդի նիստ: Մի խոսքով, այդ անորոշ միջոցառման հիմնական նպատակը միության տարածքային կազմակերպությունների ստեղծման մասին ազդարարելն էր, ինչը եւ արվեց: Ստեղծվեցին 25 մասնաճյուղեր, որոնց ղեկավարներին տրվեցին կնիքները: Իսկ մինչ այդ «չոր ու ցամաք» չերեւալու համար ելույթներ ունեցան միության նախագահ Վանիկ Սողոմոնյանը, մի քանի ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչներ:
Արարողությանը հավանաբար որոշակի գործնական տեսք հաղորդելու նպատակով հրավիրել էին գյուղատնտեսության ոլորտի նախկին եւ ներկա պաշտոնյաների, ինչպես նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանին: Վերջինս ասաց, որ ինքը եւ հանձնաժողովը պատրաստ են մշտապես աջակցել միությանը:
Ա. Մ.