Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ երկրների հայտարարությունը
ԱՄՆ տարածքում ահաբեկչական գործողություններն առաջացնում են վճռական դատապարտման զգացմունք եւ խորը կարեկցանքՙ բարբարոսական այդ գործողությունների զոհերի հանդեպ: Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետություններն իրենց անկեղծ ցավակցությունն են հայտնում ամերիկյան ժողովրդին եւ անմարդկային դաժան գործողությունների զոհերի ընտանիքներին:
Կատարվածն իր ողջ սրությամբ ցուցադրեց ոչ միայն առանձին մարդկանց, այլ նաեւՙ ամբողջ երկրների խոցելիությունը միջազգային ահաբեկչության կտրուկ աճող վտանգի դեմ: Աշխարհին պարտադրվում է ուղղակի հակամարտություն, որտեղ որեւէ երկիր չի կարող իրեն անվտանգ զգալ: Միջազգային ահաբեկչությանն արդյունավետ հակազդեցություն կարող են ապահովել միայն հավաքական գիտակցությունը եւ հավաքական գործողությունները:
Այսպիսին է Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների սկզբունքային դիրքորոշումը, որոնք իրենց գործունեության հիմքում դրել են հենց միջազգային ահաբեկչության դեմ պայքարը: Պաշտպանելով իրենց կենսական շահերը, Պայմանագրի անդամներն իրենց ջանքերը դիտում են որպես տարածաշրջանային եւ գլոբալ մակարդակներում միջազգային համագործակցության ու արդյունավետ փոխգործակցության ձեւավորման օրգանական մասՙ հիմնված ՄԱԿ-ի եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա: Մենք մեկ անգամ եւս հաստատում ենք մեր պատրաստակամությունն անմիջականորեն գործել այդ ուղղությամբ:
Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ պետությունների անունիցՙ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Ռոբերտ Քոչարյան