«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2001-09-12 | #164, 2001-09-13 | #165, 2001-09-14


ԲԵՌՆՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ

Ըստ նախնական տեղեկատվության, սպասվում է, որ այսօր Բեռնի (Շվեյցարիա) առաջին ատյանի դատարաններից մեկում ընթացող 17 թուրքերի դեմ բացված դատը հասնի ավարտին: Դատավոր Լինհարդ Օչսները պետք է վճռի, թե իրո՞ք խախտվել է երկրի քրեական օրենսգրքի այն կետը, որ նշում է, թե մարդկային որեւէ ոճիր չի կարելի ո՚չ հերքել, ո՚չ մեղմացնել եւ ո՚չ էլ պատճառաբանել: Սակայն մինչ այդ անգլիական «Դեյլի թելեգրաֆ» թերթը հայտնում է, որ շվեյցարացի դատախազները միացել են թուրքերին ազատ արձակելու պաշտպանող կողմի իրավաբանների պահանջներին:

Դրանից առաջ Բի-Բի-Սի ռադիոկայանը հայտնել էր, որ Շվեյցարիայում թուրքական դեսպանատունը ուշի ուշով հետեւելու է դատական լսումներին:

Հիշեցնենք, որ թուրքերի դեմ դատը բացել էին հայ-շվեյցարական ընկերության 2 անդամներ, որոնք թուրքերին մեղադրում էին Հայոց ցեղասպանությունը հերքելու եւ դրանով իսկ Շվեյցարիայի քրեական օրենսգիրքը խախտելու մեջ:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4