«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#163, 2001-09-12 | #164, 2001-09-13 | #165, 2001-09-14


ՍԱՐԳՍՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ

Տաշքենդում ընթացող թենիսի «Ուզբեկստանի նախագահի գավաթ» խաղարկությունում հաջող ելույթներ է ունենում Սարգիս Սարգսյանը: Առաջին շրջանում Սարգիսը միեւնույն 6-4, 6-4 հաշվով հաղթեց ֆրանսիացի Ժյուլյեն Բուտեին, իսկ հաջորդ փուլում առավելության հասավ իտալացի Ջանլուկա Պոցցիի նկատմամբ (6-2, 7-5):

Տաշքենդում հանդես են գալիս նաեւ ռուս թենիսիստներ Մարատ Սաֆինն ու Եվգենի Կաֆելնիկովը, որոնք էլ համարվում են հաղթողի գլխավոր հավակնորդները: Կաֆելնիկովն առաջին փուլում հաղթահարեց Լարս Բուրգշմյուլլերի դիմադրությունը (6-4, 7-6), իսկ Սաֆինը պարտության մատնեց իսրայելցի Նոամ Օկունին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4